Վաճառող խորհրդատու Անհատ

1 ամիս առաջ   Աշխատանք   Մալաթիա-Սեբաստիա‎   373 դիտում
Հետադարձ կապ
  • vatcharvogh-khvorhrdatvou-big-0

0.0 Աստղ

Աշխատավարձը: Հետադարձ կապ


«Վեստա» ընկերությունը աշխատանքի է հրավիրում բարեկիրթ, պատասխանատու երիտասարդների վաճառող-խորհրդատու աշխատելու համար

Պարտականություններ

• Ապահովել հաճախորդների բարձրակարգ սպասարկում

• Օգնել գնորդին ապրանքի ընտրության հարցում, խորհրդատվություն տալ խանութում վաճառվող ապրանքների տեսականու, դրանց սպառողական հատկանիշների և առանձնահատկությունների վերաբերյալ

• Հետևել սրահում ապրանքների ժամանակին համալրմանը, ճիշտ դասավորվածությանը և մաքրությանը

• Ապահովել պիտակների, ապրանքների տեխնիկական նկարագրերի առկայությունը

• Գույքագրում, գույքագրման աշխատանքների մասնակցություն

• Ակցիաների նախապատրաստական աշխատանքների մասնակցություն

• Իր իրավասությունների սահմաններում ղեկավարության պահանջով այլ առաջադրանքներ և հանձնարարությունների կատարում

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

• Բարձրագույն կրթությունը ցանկալի է

• Հաղորդակցության զարգացած հմտություններ

• Թիմային աշխատանքի պատրաստակամություն

• Արագաշարժություն

• Հստակ սահմանված ժամկետներում աշխատելու ունակություն

• Աշխատանքային փորձը սպասարկման ոլորտում և լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն

Հավելյալ նշումներ

Վարձատրություն աշխատավարձ + բոնուսներ

Դիմելու վերջնաժամկետ 31.08.2021

ԱՇԽԱՏԱՎԱՅՐԸ` Ք. Երևան, Ծովակալ Իսակովի 48/1, Օդանավակայան տանող ճանապարհին, Արգավանդի խաչմերուկից քիչ հեռու
Եթե հետաքրքրված եք տվյալ աշխատանքով, և Ձեր տվյալները համապատասխանում են թափուր աշխատատեղի պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրությունը (CV) [email protected] հասցեին «թեմա» (subject) դաշտում պարտադիր լրացնելով այն հաստիքը (վաճառող-խորհրդատու), որի համար դիմում եք:

Տվյալներ

Գրաֆիկը
Լրիվ աշխատանքային օր
Զբաղվածությունը
Մշտական
Սեռը:
Արական
: Ձեր կարծիքը թողնելու համար անհրաժեշտ է մուտք գործել համակարգ