Գաղտնիության քաղաքականություն


Գաղտնիության քաղաքականություն

Սույն «Գաղտնիության Քաղաքականությունը տարածվում է բոլոր այն այցելուների, օգտատերերի և այլոց (այսուհետ` “Յուրաքանչյուր ոք”, “Օգտատեր”, “Դուք” կամ “Ձեր”) վրա, ովքեր օգտվում են մեր կայքի ծառայություններից կամ նման ծառայություններից օգտվելու իրավունք ունեն:  

Սույն Գաղտնիության Քաղաքականությունը կարգավորում է www.front.am կայքի (այսուհետ` “Կայք”) օգտատերերից ստացված տեղեկատվության հավաքագրման, կիրառման, պահպանման և բացահայտման եղանակները:  

Սույն Գաղտնիութան Քաղաքականությամբ սահմանվում են մեր կայքում մատուցվող ծառայություններից օգտվելիս ծագող Ձեր իրավունքները և պարտականություները: Եթե Դուք համաձայն չեք սույն Գաղտնիության Քաղաքականությամբ սահմանված պայմանների հետ, ապա Դուք իրավունք չունեք օգտվել սույն կայքում մատուցվող ծառայություններից:  

1. Անձնական տվյալներ  

Դուք կարող եք այցելել մեր կայք առանց գրանցվելու, սակայն կայքի ամբողջական ծառայություններից օգտվելու համար Դուք պետք է գրանցվեք կայքում: Անձնական տեղեկությունները հավաքագրվում են (ստացվում են) միայն այն ժամանակ, երբ Դուք դրանք տրամադրում եք: Գրանցվելիս Դուք պետք է տրամադրեք Ձեր անունը, հասցեն, էլ. փոստի հասցեն և կոնտակտային տվյալները:

Երբ Դուք օգտվում եք մեր կայքից, մենք կարող ենք ստանալ տեղեկություններ նաև այլ եղանակներով: Մեր սերվերները Ձեր մասին ստանում և հավաքում են այնպիսի տեղեկություններ, ինչպիսիք են Ձեր IP հասցեն, բրաուզերի անվանումը, համակարգչի տեսակը, տեխնիկական տվյալներ օգտատերերի վերաբերյալ և մեր կայքի հետ կապ հաստատելու միջոցները, ինչպիսիք են օպերացիոն համակարգի տեսակը, ինտերնետային ծառայություն տրամադրող կազմակերպության անունը և այլ համանման տեղեկություններ: Այս տեղեկությունները օգնում են մեզ տեղյակ լինել և հասկանալ մեր օնլայն օգտվողների վարքագիծն ու միտումները: Մենք նաև ստանում ենք տեղեկություններ մեր կայքում Ձեր գործունեության վերաբերյալ: Այդ տեղեկությունները թույլ են տալիս առաջարկել Ձեզ ավելի հարմարեցված և Ձեր կողմից ավելի գերադասելի ծառայություններ: Ձեր գրանցման պահին մենք ստանում ենք Ձեր տրամադրած տեղեկությունը, օրինակ Ձեր էլ. հասցեն, գաղտնաբառը և այլն:

 

3. Ստացված տեղեկությունների կիրառման եղանակները  

Մենք կարող ենք օգտագործել Ձեր տրամադրած տեղեկությունը`

  • Ձեզ հետաքրքրող ծառայություններ և ապրանքներ առաջարկելու համար
  •  Ձեր հաշիվը կարգավորելու և մեր ծառայություններն ըստ Ձեր նախընտրությունների փոփոխելու համար,
  • Մեր կայքի օգտագործումը վերլուծելու, կայքը, ծառայություններն ու ապրանքները բարելավելու համար,
  • Մեր կայքի սխալ օգտագործումը կանխելու և պաշտպանելու համար,
  • Մեր պայմանները եւ դրույթները իրականացնելու համար:  

 

4. Օգտատերերի տվյալների պահպանման եղանակները և անվտանգությունը

  

Ընկերությունը ձեռնարկում է պատշաճ էլեկտրոնային, ֆիզիկական և այլ անվտանգության միջոցներ անօրինական մուտքից, փոփոխումից կամ հրապարակումից Ձեր անձնական տեղեկությունների անվտանգությունն ապահովելու համար: Ձեր տրամադրած բոլոր տվյալները պահվում են ապահով սերվերների տվյալների բազայում: Մենք գաղտնաբառերով պաշտպանում ենք Ձեր տրամադրած անձնական տեղեկություններ պարունակող Ընկերության ցանկացած էջ: Ընկերությունը երբեք չի խդրի նշել Ձեր գաղտանաբառը հեռախոսազանգի կամ էլ. հասցեի միջոցով: Ձեր անձնական տվյալները չենք տրամադրի երրորդ անձանց, առանց Ձեր համաձայնության, բացառությամբ Օրենսդրությամբ նախատեսված դեպքերի: 

 

5. Գործող օրենք և իրավասություն  

Մուտք գործելով մեր կայք կամ մեր կայքից օգտվելիս Դուք ընդունում եք, որ կայք այցելելու և օգտվելու հետ կապված բոլոր հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Վեճերի առաջացման դեպքում դրանք կարգավորվում են յուրաքանչյուր կողմի ներկայացուցիչների կողմից, համաձայնության չգալու դեպքում, վեճերը կկարգավորվեն ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով:

  

6. Գաղտնիության քաղաքականության փոփոխություն  

Ընկերությունը իրավունք ունի փոփոխություն մտցնել սույն Գաղտնիության Քաղաքականությունում: Գաղտնիության քաղաքականության որևէ փոփոխության դեպքում, մենք կտեղեկացնենք Ձեզ Ձեր տրամադրած ընթացիկ էլ. փոստի հասցեով:

Սույն Գաղտնիության Քաղաքականության ցանկացած փոփոխությունից հետո Ընկերության ծառայություններից օգտվելը կնշանակի, որ Դուք ընդունում եք փոփոխությունները: