Front Task Management System Համակարգը նախատեսված է կազմակերպության ներսում առաջադրանքների/գործերի պլանավորման, վերահսկման և կատարման դինամիկայի պարզ ու տեսանելի կառավարման համար։
Համակարգը տրամադրում է Board (Kanban) տեսք, որտեղ առաջադրանքները ներկայացվում են քարտերով և խմբավորվում են ըստ ժամկետի ու կատարման վիճակի՝ ապահովելով արագ կողմնորոշում և վերահսկողություն։
ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Board բաժնի հիմնական կատեգորիաները

Ժամկետանց առաջադրանքներ

Այսօր ավարտվող առաջադրանքներ

Ընթացիկ շաբաթվա ընթացքում ավարտվող առաջադրանքներ

Առաջիկա օրերի/շաբաթների առաջադրանքներ

Ավարտված առաջադրանքներ

Համակարգի ֆունկցիոնալ հնարավորությունները

  • Առաջադրանքների տեսանելի կառավարում Board հատվածում,
  • Առաջադրանքների ավտոմատ դասակարգում՝ ըստ ամսաթվի,
  • Առաջադրանքների տեղափոխում բաժինների միջև drag & drop մեթոդով

Համակարգը նաև ունի Note-երի ստեղծման և կառավարման հնարավորություն, որը թույլ է տալիս պահպանել կարճ գրառումներ, գաղափարներ, հանդիպման նշումներ կամ կարևոր հիշեցումներ՝ կապելով դրանք կոնկրետ պրոյեկտի կամ պահելով որպես առանձին գրառում։ Այս բաժնում ստեղծված բոլոր Note-երը տեսանելի են միայն դրանք ստեղծողին։

  • Նոր առաջադրանքների ստեղծում

  • Առաջադրանքի վերնագրի, նկարագրության և վերջնաժամկետի (Due date) սահմանում

  • Առաջադրանքների խմբագրում և հեռացում

  • Առաջնահերթության սահմանում

  • Առաջադրանքների որոնում ըստ պատասխանատու անձի,

  • Առաջադրանքների որոնում և ֆիլտրում ըստ առաջնահերթության,

  • Միաժամանակ մի քանի ֆիլտրերի կիրառման հնարավորություն։

Յուրաքանչյուր պրոյեկտի շրջանակում իրականացվում է օգտվողների ավելացում և կառավարում

  • Task-ին հնարավոր է կցել (նշանակել որպես պատասխանատու կամ մասնակից) միայն այն օգտվողներին, ովքեր տվյալ պրոյեկտի մասնակից են

  • Պատասխանատու և մասնակից օգտվողների սահմանում յուրաքանչյուր առաջադրանքի համար

Օգտվողը համակարգում տեսնում է միայն այն առաջադրանքները,

  • որոնցում ինքն է նշանակված որպես պատասխանատու անձ, կամ

  • որոնցում ընդգրկված է որպես մասնակից

  • Համակարգում առկա է առանձին էջ, որտեղ օգտվողը կարող է դիտել միայն այն առաջադրանքները (Tasks), որոնցում ինքն է նշանակված որպես պատասխանատու անձ

  • Տվյալ էջը նախատեսված է օգտվողի անձնական վերահսկման և առաջադրանքների արագ կառավարման համար

  • Համակարգում հնարավոր է ստեղծել պրոյեկտների խմբեր

  • Մեկ խմբի շրջանակում հնարավոր է համախմբել մի քանի պրոյեկտ

  • Պրոյեկտների խմբավորումը նախատեսված է նախագծերի կառուցվածքային կազմակերպման և արագ նավիգացիայի համար

  • Պրոյեկտների խմբերի ստեղծում, խմբագրում և հեռացում